Հայաստանում ձեւավորված կեղծված ընտրությունների խզում է առաջացրել իշխանության եւ քաղաքացու միջեւ: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` անդրադառնալով «Մեր չակերտավոր ընտրություններին հաջորդելիք հետոն» վերնագրով իր հոդվածին:

Նրա խոսքով` քաղաքացուց խլվեց սեփական ձայնի միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքը: Մելիքյանը կեղծված ընտրությունները բաժանեց երկու փուլի` 1996 թ-ին, որը գաղափարական որեւէ բան չէին ասում, բացի նրանից, որ նախագահ պետք է մնար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ 1998թ-ից հետո իշխանությունն ընտրակեղծիքներով բռնազավթվեց արցախյան խմբավորման կողմից այն պատճառաբանությամբ, թե պաշտպանելու են Լեռնային Ղարաբաղի շահերը:

«1998թ-ին հաջորդած ընտրակեղծիքներին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչը շարունակվում է մինչեւ այսօր, որի գագաթանակետն էր մարտի մեկը: Դա հանգեցնում է նրան, որ իշխանությունն ու քաղաքացին առանձին կյանքերով  են ապրում»,-ընդգծեց նախագահի թեկնածուն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am