Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու շուրջ քաղաքական առեւտուր է գնում, քանի որ Պարույր Հայրիկյանն օրը յոթ անգամ կարծիք է փոխում: Այսօր` փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Նրա խոսքով` դա միայն այդկերպ կարելի է գնահատել:
«Դա ակնհայտորեն քաղաքական առեւտուր է, այլ հարց է` դա առեւտուր է թեկնածուների՞ միջեւ, թե՞ թեկնածուի առեւտուրն է իշխանության հետ: Այ դա չեմ կարող ասել»,- ասաց Արման Մելիքյանը:
Ի դեպ, նա անդրադարձավ նաեւ ՀԱԿ կուսակցության ստեղծմանը` նշելով, որ ՀԱԿ-ը դրանով իր դիրքերն ավելի կթուլացնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 10-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու խնդրով: Մինչ այդ նա մի քանի անգամ փոխել էր ՍԴ դիմելու հետ կապված իր որոշումը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ դաշինիք 28 անդամներ դիմել են Արդարադատության նախարարություն` ՀԱԿ անունով կուսակցություն գրանցելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























