Փետրվարի 10-ին, ժամը 07.30-ին, Երեւանի Արցախի եւ Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Հունդայի»  եւ «ԳԱԶ-323213»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ «Հունդայի»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: