«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` հացադուլը դադարեցնելու կոչով»
Կազմակերպությունը «մտահոգված լինելով այսուհետ հացադուլի շարունակման դեպքում նրա առողջությանն անդառնալի վնաս հասցնելու հետեւանքներով», կոչ է անում նրան դադարեցնել հացադուլը:
«Որպես մարդու եւ ընտրական իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքները տարածելուն կոչված հասարակական կազմակերպություն՝ մենք լիովին կիսում ենք ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի քայլով մեր հասարակությանն ուղղված ուղերձը։ Բարձր ենք գնահատում նրա անձնազոհությունը եւ իր կոչը հասարակությանը հասցնելու հաստատակամությունը եւ կամքը:
Քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը կոչ ենք անում միանալ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դադարեցման մեր կոչին»,- ասված է «Ընտրական համակարգեր կենտրոնի» հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























