Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Վթարը տեղի է ունեցել Բաքվից ոչ հեռու` Մի-17 ուղղաթիռն ընկել է ծովը:
Ըստ «Նովոստի-Ադրբեջան» գործակալության` երեք հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել է: Վթարը տեղի է ունեցել Սալյանսկի մայրուղու մոտ (Շիխովո բնակավայր): Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Այժմ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները:
Ըստ «Թուրան» գրծակալության` ուղղաթիռը պատկանում է պաշտպանության նախարարությանը, եւ այն Գալայի ռազմական օդանավակայանից ուղեւորվել է Քյուրդամիր:




























