Աֆղանստանի պատերազմի վետերանը դեպքերից 28 տարի անց պատմել է պատերազմի հերոսների՝ ցրտից զոհվելու ողբերգական պատմությունը: Թոշակի անցած պրապորշչիկ Վլադիմիր Պատրակովը պնդում է, որ թշնամու գնդակից հերոսաբար ընկած համարվողներն իրականում ցրտից են զոհվել՝ տաք հագուստի բացակայության պատճառով:
Վլադիմիր Պատրակովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել է 1985թ. նոյեմբերի դեպքերի մասին: Պրապորշչիկը Բաղրամի դիահերձարանից ընկերոջ մարմինը տանելիս ականատես է դարձել, թե ինչպես են 108-րդ մոտոհրաձգային դիվիզիայի չորս շարքային սպաների դիակներ բերում, որոնք մահացել էին Պանշերի կիրճում ցրտահարությունից:
Ըստ եկատերինբուրգցու` նույն օրվա երեկոյան ինքը տեսել էր, թե ինչպես երկու զինվոր ինքնաձիգից կրակում են ցրտից մահացած չորս զինվորների: Նրանք հրաման էին ստացել մատիկների մահը ներկայացնել իբրեւ թշնամու հարձակման ժամանակ կատարված: Հատկանշական է, որ կրակել են զինվորների թեւատակերին` փամփուշտների համար խոցելի միակ տեղը զրահաբաճկոններով փակ մարմնի վրա:
Ըստ Պատրակովի տվյալների` խաբեությունը հաջողվել էր. պաթոլոգանատոմն արձանագրել էր տղաների մահը փամփուշտների վնասվածքներից, եւ նրանց հարազատներին հայտնել էին, էե իրենց որդիներին սպանել են գրոհայինները: Ավելի ուշ հարազատներին հանձնել էին «Կարմիր աստղ» պատվո շքանշաններ` զինվորների հերոսական մահվան համար:
Վլադիմիր Պատրակովը ԿՊ-ին վստահեցրել է, որ գրեթե անմիջապես զեկույց է գրել 40-րդ բանակի հրամանատարին այդ մասին եւ նույնիսկ պատասխան է ստացել, որ գործը կհետաքննվի: Սակայն որեւէ այլ տեղեկություն այլեւս չի ստացվել:
Պաշտոնաթող պրապորշչիկը վստահ է, որ ինքը պետք է «արդարության հասնի»: Ըստ թոշակառուի` ցավոք, չգիտի զոհված զինվորների անունները եւ ազգանունները: Պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմական շրջանի անանուն ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ ամենից առաջ փորձաքննությունը պետք է հաստատի վետերանի ադեկվատությունը:





























