Բարձրլեռնային Կամխուդ ուսումնավարժական կենտրոնում սկսվել է Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումներով դաշտային վարժանքը:
3 շաբաթվա ընթացքում մոտ 1,5 հազար մետր բարձրության վրա ավելի քան 200 հետախույզներ կատարելագործելու են իրենց հմտությունները` մարտավարական, ֆիզիկական, հատուկ, կրակային պատրաստություններում, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Դաշտային վարժանքի վերջում հետախույզները պարապմունքներ կանցկացնեն Փամբակ լեռնային ուսումնական կենտրոնում:





























