Ուկրաինայում գտել են Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ փոխզիջումային տարբերակը, ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, թե Եվրամիությունն ու Մաքսային միությաւնը հարկ է դարձնել ազատ առեւտրի գոտի, իսկ նման տարածքում Ուկրաինայի համար տեղ կգտնվի:

«Ես հարց ունեմ, ինչո՞ւ ԵՄ-ն եւ ՄՄ-ն, որոնք համատեղ սահման ու 446 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունեն, նույնիսկ բանակցություններ չեն սկսում առեւտրի պայմանների մեղմացման համար: Դա նոնսենս է»,- ասել է նախարարը` հիշեցնելով, որ միությունները նման գոտիների բանակցություններ են վարում բավական հեռու գտնվող երկրների հետ: Նախարարն առաջարկել է Ուկրաինան` որպես ազատ առեւտրի գոտի երկու միությունների միջեւ:

Նշենք, որ նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն խստորեն քննադատել է Կոժարային այդ հայտարարությունների համար: «Պետք է ճիշտն ասել, Ուկրաինան երկու հնարավորություն ունի»,- նշել է նա: