Առողջապահության նախարարությունն ինձ վրա ճնշում է գործադրում՝ պարբերաբար հայտարարելով այս կամ այն բժշկական պրոցեդուրաների անցկացման անհրաժեշտության մասին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Ղուկասյանը հիշեցրել է, որ երբ ինքը հացադուլի 15-րդ օրը տուն էր գնացել լողանալու, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ այդ ամենը ռեալիթի շոու է: «Իշխող կուսակցության անդամները պետք է կողմնորոշվեն: Եթե նրանք կարծում են, թե հացադուլը ռեալիթի շոու է, ապա ես լիովին կհրաժարվեմ առողջապահության նախարարության ծառայություններից: Եթե նրանք որոշեն, որ սա ռեալիթի շոու չէ, եւ Արմեն Աշոտյանը հայտարարի այդ մասին, ապա այդ դեպքում ես կհամագործակցեմ առողջապահոթյան նախարարության հետ եւ լուրջ կվերաբերեմ նրանց նախազգուշացումներին, որոնք մինչ օրս լուրջ չեմ ընդունել», - նշել է Ղուկասյանը:





























