Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հանդիպել է հայտնի ուկրաինացի գիտնական, փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչի հետ:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, Անդրանիկ Մանուկյանը Միրոսլավ Պոպովիչին հանձնել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական մշակույթի պահպանման, հայկական սփյուռքի աշխատանքներին սատարելու, հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման գործում:

Պոպովիչը շնորհակալություն է հայտնել, նշել, թե երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը փոխադարձ անհրաժեշտություն է: Հանդիպմանը արծարծել են ղարաբաղյան հակամարտության եւ Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հարցեր: