Եգիպտոսում երկրի նոր հոգեւոր մուֆթի են ընտրել Շաուքի Իբրահիմ Աբդել Քարիմին: Մուֆթիին ընտրել են «Ալ Խազար» համալսարանի մահմեդական գիտնականների կոմիտեի անդամները:
Եգիպտոսի համար այդպիսի նշանակալի եւ կարեւոր պաշտոնում նոր մուֆթին կփոխարինի 61-ամյա Ալի Գոմաային, ում այդ պաշտոնին նշանակել էր Եգիպտոսի գահընկեց նախագահ Հոսնի Մուբարաքը, 2003 թվականին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Շաուքի Իբրահիմ Աբդել Քարիմը մինչ այդ իսլամական իրավունք է դասավանդել Թանթա քաղաքի համալսարանում: Ըստ Եգիպտոսի օրենսդրության, երկրի պատմության մեջ 19-րդ գերագույն մուֆթիին այդ պաշտոնում պաշտոնապես պետք է հաստատի երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին:
Ընդհանուր առմամբ` գերագույն մուֆթիի պաշտոնին հավակնում էր 17 մարդ:.





























