Պաղեստինի ազատագրության կազմակերպության առաջնորդ Յասիր Արաֆաթի կինը` Սուխան բազմիցս ցանկացել է հեռանալ ամուսնուց, նա մինչ օրս փոշմանում է իր ամուսնության համար:

Նա Յասիրի հետ հանդիպել է 1989թ. Ֆրանսիայում, որտեղ բարձրագույն կրթություն էր ստանում: Մեկ տարի անց նա ծածուկ ամուսնացել է Թունիսում` իսլամ ընդունելով: Այդ ժամանակ կինը 27 տարեկան է, իսկ Արաֆաթը 61: Սուխան Պաղեստինում շատ բաների միջով է անցել, թուրքական Sabah-ի հետ զրույցում նա նշել է, որ առաջին հերթին իրեն չէին հասկանում իր ծնողները:

«Իմ մայրը եկավ Թունիս, որ Յասիրի երեսին ասի այն, ինչ մտածում է»,- նշել է Սուխա Արագաթը եւ հավելել, որ ամբողջ ժամանակ փակի տակ է եղել անվտանգության նկատառումներով: 2004թ. Յասիր Արաֆաթի մահից հետո նա հայտնվել է Թունիսի իշխանությունների, պաղեստինյան նոր ղեկավարության թիրապխի ներքո, ընդ որում բոլորը որոնում էին Յասիր Արաֆաթի` իբր գողացած միլիոնները:

«Ես փորձել եմ նրանից հեռանալ հարյուր անգամ, բայց նա չէր թողնում: Ես փոշմանել եմ այդ ամուսնության համար, եւ եթե այժմ ընտրություն ունենայի, չէի ամուսնանա նրա հետ»,- խոստովանել է Սուխան, ով նշել է, թե այժմ դստեր հետ ապրում է Մալթայում, ստանում ամսական 10 հազար եվրո թոշակ եւ «հազիվ ծայրը ծայրին հասցնում»: Միլիոնների մասին էլ ընդհանրապես չի լսել: