Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանը` պատգամավոր Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ զգալիորեն աճել է «ղեկավար իշխանությունների կողմից» իր վրա գործադրված ճնշումը` Շերբանյայի սպանության գործով իրադրության լարվածության առնչությամբ:
Նա հայտարարել է, որ մի քանի անգամ թունավորելու փորձից հետո, նա այժմ սնվում է «միայն իր պատրաստած կերակուրներով», հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
«Նաեւ որոշվել է, եւ Տիմոշենկոն հաստատել է դա, որ ինձ միշտ կուղեկցեն Տիմոշենկոյի անձնական թիկնապահները: Այս միջոցները հիմնավորված են. Այսօր իմ տան մոտակայքում հայտնվել են մուլտիպլիկացիոն արջերի կոստյումների մեջ քողարկված ՈւԱԾ աշխատակից, ովքեր գովազդային արտադրանքի տարածման տեսքով հետեւում էին ինձ: Սա հենց հոգեբանական ճնշումն է` այսպես իշխանությունը ցույց է տալիս, որ անկեղծ կերպով հեգնում է Տիմոշենկոյի գլխավոր պաշտպանին»,- ընգծել է քաղաքական գործիչը:
«Ես հաստատ գիտեմ, որ ինձ հեռացնելու գործողությանը լծված են ոչ միայն դատախազությունն ու ՆԳՆ-ն, այլ նաեւ ԱԻՆ-ն ու Եկամուտների եւ ծախսերի նախարարությունը, որը փորձում է զրկել ինձ ֆինանսական բոլոր աղբյուրներից: Այս առնչությամբ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ գտնվում եմ հոգեկան նորմալ վիճակում եւ չեմ պատրաստվում ինքնասպան լինել»,-ավելացրել է Վլասենկոն:





























