Հյուսիսային Կորեան փետրվարի 11-ին ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանություններին տեղեկացրել է միջուկային փորձարկումներ իրականացնելու ծրագրերի մասին, փետրվարի 12-ին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով հաավկորեական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, փետրվարի 12-ի առավոտյան ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) Հյուսիսային Կորեայի տարածքում ստորերկրյա ցնցումներ էր գրանցել միջուկային փորձարկումների զորավարժարանից քիչ հեռու: 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Սոնջինբեգամ տարածքում` 1 կմ խորությունում:
Արբանյակային լուսանկարները ավելի վաղ այդ տարածքում ակտիվացում էին գրանցել:
Հարեւան Հարավային Կորեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Փհենյանի միջուկային փորձարկումների մասին: Սեուլը նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ է հրավիրում:
«ՄԱԿ-ում ծանոթ են այդ թեմայով մամուլի հրապարակումներին եւ հետագա տեղեկատվություն են հավաքում», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:





























