Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ննջասենյակից անհայտ եղանակով գողացել են նոութբուք համակարգիչը` պատճառելով 240.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները փետրվարի 9-ին, ժամը 16.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով Նորք-Մարաշի 7-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել ոստիկանություն դիմած կնոջ եղբոր կնոջը` 25-ամյա Ռուզաննա Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը եւ գողոնը նույն օրը գրավադրել Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը` 70.000 դրամի դիմաց:
Կատարվում է քննություն:





























