Փետրվարի 11-ին, ժամը 15.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























