Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը չի հանդիպել Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով այնտեղ էր մեկնել նախընտրական քարոզարշավի համար:
Հայ-վրացական սահմանանին կից, ոչ մեծ լեռնային Ախթալա քաղաքում Հովհաննիսյանը շրջել է փողոցներով` ողջունել եւ զրուցել բնակիչների հետ: Քաղաքապետարան մտնելով եւ աշխատակիցներին ողջունելով` Հովհաննիսյանը բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ, նրա խոսքսով` քաղաքապետի դուռ փակ է եղել, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ տեղի ինքնակառավարման մարմինները Հովհաննիսյանի հետ թեկուզ, որպես կանոն, հանպատրաստից հանդիպումից չեն հրաժարվել: Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ, թեկուզ առանց ընդգծված ջերմության, սակայն ընդունել են Դիլիջանի քաղաքապետն ու մարզպետը:





























