Հայաստանում 2012 թվականին Հայաստանի դատախազության վարույթում թրաֆիքինգի վերաբերյալ 24 քրեական գործ է քննվել` 27 անձանց դեմ: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Նրա խոսքով` դատարաններով անցած 10 քրեական գործերով դատապարտվել է 10 մարդ, իսկ 4 քրեական գործերով դատաքննությունը դեռեւս չի ավարտվել: Ընդ որում, այդ գործերից միայն մեկով անցնում է 8 մարդ:

Դատախազության տվյալներով` 2012 թվականին փողերի լվացման փաստերի առթիվ քննվել է 17 քրեական գործ: Այդ գործերով նյութական վնասի չափը կազմել է 1.267.771.909 դրամ: Դրանից վերականգնվել է 1 մլրդ դրամը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am