ԿԺԴՀ-ի կողմից փետրվարի 12-ին անցկացված միջուկային փորձարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ակնհայտ խախտում են, կարծում են ԱԷՄԳ-ում: Հյուսիսային Կորեայի գործողությունները խստորեն քննադատել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

ԿԺԴՀ-ի մերձավոր հարեւանները՝ Տոկիոն եւ Սեուլը, պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Փհենյանին դատապարտող հայտարարություն ընդունելու համար:

Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Լոնդոնում կարծում են, որ ԿԺԴՀ-ն խախտում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը եւ սպառնում է խաղաղությանը, գրում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, փետրվարի 12-ին ԿԺԴՀ-ն հաջողությամբ միջուկային զենքի ստորերկրյա փորձարկում էր կատարել:

Ռուսաստանը, Սպիտակ տունը, Լոնդոնը եւ Ճապոնիան դատապարտել էին Փհենյանի գործողությունները՝ իբրեւ խախաղության դեմ ուղղված սպառնալիք:

Կորեայի Հանրապետությունը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով: Նիստը, հնարավոր է, կայանա փետրվարի 12-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 9:00-ին: Սպասվում է, որ հանդիպման ավարտին միջուկային պայթյունը դատապարտող հայտարարություն կընդունվի: