Հայաստանում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը մի փոքր աճել է: Այս մասին են վկայում Գլխավոր դատախազության ներկայացրած տվյալները: Այդ աճը կազմել է 8 դեպք. 2011-ին այդ ցուցանիշը կազմել է 5802, իսկ 2012-ին` 5810: Այդ տեսակի հանցագործությունների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում անձնական ունեցվածքի գողությունները:

Միաժամանակ, բացահայտման ցուցանիշը նվազել է 2,1 տոկոսով` կազմելով 72,1 տոկոս:

2011-ի հետ համեմատությամբ, 2012 թվականին ավելացել են բնակարանային գողությունների, խաբեբայությունների, կողոպուտների դեպքերը: Ավազակային հարձակումների դեպքերը նվազել են:

2012 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է շուրջ 30,7 տոկոսով` 1112-ից հասնելով 770-ի:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am