ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո Ջոն Քերրին սկսել է հանդես գալ այնպես, ինչպես ասում է նախագահ Բարաք Օբաման: Իհարկե, ինչ –որ առումով դա հասկանալի է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Սակայն չի կարելի  հաշվի չառնել այն փաստը, որ ներկայիս պետքարտուղարը ավելի  մոտ էր հայ համայնքին, քան նրա նախորդը: Ջոն Քերրին ավելի հասանելի կլինի հայերի համար: Սա, իր հերթին, կարող է նշանակել, որ  շնորհիվ հայկական տեսակետի մասին իրազեկվածության, պետքարտուղարը հնարավորութուն կունենա կողմնորոշել, ճիշտ խորհուրդներ տալ երկրի նախագահին»,-նշեց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` նույնը չէր կարելի ասել Հիլարի Քլինթոնի մասին,  որի հանդիպումները սահմանափակվում էին միայն հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ԱՄՆ նոր պետքարտուղարն ավելի բաց կլինի հայ համայնքի դիրքորոշումը լսելու հարցում: «Իսկ թե դա ինչպիսի պրակտիկ գործողությունների կհանգեցնի` առայժմ հայտնի չէ»,-եզրափակեց Մանոյանը: