Ակնհայտ է, որ Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշման փոփոխությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«ԱՄՆ-ը կարող է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այնքան կհակասի ինքն իրեն, որ հրաժարվի ժողովուրդների ինքնորշման սկզբունքից»,-նշեց նա: Մանոյանի համոզմամբ, չնայած որ ԱՄՆ-ը հաճախ չի խոսում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին` բոլոր երեք` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորշման սկզբունքները միասին հիշատակելով, դա արդեն բավականին հավասարակշռված մոտեցում է նրանց կողմից:





























