«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 12-ին կազմել է 406,71 դրամ: Երեկվա համեմատ դոլարը բարձրացել է 0,05%-ով կամ 0,19 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 2,85 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 405-408 դրամ միջակայքում` երեկվա համեմատ էական փոփոխություններ չկան:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ եւ գտնվում է 1,337 դոլարի մակարդակին մոտ: Սպասվում է, որ շաբաթվա վերջում նախատեսված G20 հանդիպման ժամանակ կքննարկվեն արժույթների արժեզրկման հետ կապված մրցակցային խնդիրները;
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,1713 ռուբլի:





























