Բաքվում փորձել են կացնահարել Վրաստանի քաղաքացուն. տղամարդը բազմաթիվ հարվածներ է ստացել: Այս մահափորձի մասին հաղորդում է AZE.az-ը` վկայակոչելով իրավապահ մարմինները:

Ոստիկանության Յասամալի բանի աշխատակիցների տվյալներով` Լենքորանի շրջանի բնակիչ Թալեհ Բաղիրովը կոնֆլիկտ է ունեցել Վրաստանի քաղաքաց Էլազ Իսմայիլովի հետ եւ եւ կացնով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա գլխին: Տուժածը գտնվում է հիվանդնաոցում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա օնլայնը», ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Բաղիրովին: Հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է ընթանում: