Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի գրող Աքրամ Այլիսլիի դեմ ճնշումների արշավը, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեույցում:
Ըստ իրավապաշտպանների, օտարերկրյա կառավարություններն ու միջկառավարական կազմակերպությունները պետք է հանդես գան այդ արշավի դեմ եւ կոչ անել իշխանություններին` հետաքննել Այլիսլիի հասցեին հնչող սպառնալիքները:
«Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են պաշտպանել Աքրամ Այլիսլիին»,- ասել է Հյու Ուիլյամսոնը` կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրենը:
Նշենք, որ նախօրեին Ժամանակակից Մուսավաթ կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը հայտարարել էր, թե 10 հազար մանաթ կվճարի նրան, ով կկտրի Այլիսլիի ականջը:
Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել էր, թե ադրբեջանցի ժողովուրդը, հասարակությունը պետք է իրենց ատելություն արտահայտեն Այլիսլիին:
«Ադրբեջանի կառավարությունը ծաղրում է իր իսկ միջազգային պարտավորությունները»,- նշել է Ուիլյամսոնը:





























