«Արաբական թերակղզու Ալ-Կաիդա» արմատական իսլամիստական խմբավորումը մահմեդականներին կոչ է արել զոհաբերել իրենց կյանքն ու նյութական բարիքները ֆրանսիացի խաչակիրներից Մալին պաշտպանելու համար: Համացանցում տեղադրված դիմումի մեջ խմբավորումը ֆրանսիացիների միջամտությունը Մալիում համեմատել է «սիոնիստների կողմից Պաղեստինի շրջափակման» հետ եւ յուրաքանչյուր աշխատունակ մահմեդականի պարտքն է համարել Մալիի «եղբայրներին» աջակցելու համար անմիջական մասնակցություն ունենալը կամ գումարային զոհողություն անելը, հայտնում է Utro.ru-n:
«Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» ստեղծվել է 2009 թվականին Եմենում: 2011 թվականին այն ժամանակվա ԿՀՎ ղեկավար Դեյվիդ Պետրեուսն այդ ահաբեկչական խումբը բնութագրել է որպես «Ընդհանուր ջիհադի համակարգում տարածաշրջանային ամենավտագավոր ուժ»: Հենց այս խմբավորումն էր կազմակերպել 2009 թվականի դեկտեմբերին Ամստերդամից Դետրոյդ թռչող մարդատար օդանավը պայթեցնելու ձախողված փորձը:





























