Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` փետրվարի 12-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել:

«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին»,-ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում: