Այսօր` փետրվարի 12-ին, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Լիբանանի Նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նշվել է, որ անհրաժեշտ է  օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ  փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում  խրախուսելու ուղղությամբ:

Քննարկվել է նաեւ Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը:   Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության եւ աշխատանքների համակարգման մեխանիզմը:

Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում:  Բարձր գնահատելով երկկողմ  քաղաքական եւ մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը: