ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումը եւ դա համարում ՄԱԿ-ի բանաձեւի լուրջ խախտում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այսօր ընդունված հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվել այսօր` փետրվարի 12-ին, Նյու Յորքում, որը նվիրված է այս գիշեր Հյուսիսային Կորեայի իրականացրած ատոմային փորձարկումներին:

Արտակարգ նիստի նախաձեռնողը Հարավային Կորեան է: Ավելի վաղ համաշխարհային առաջնորդները հայտարարություններ են տարածել` կոչ անելով խստացնել պատժամիջոցները Փհենյանի դեմ: ԿԺԴՀ ղեկավարությունն իր հերթին ակնարկել է, որ կարող է դիմել առավել կոշտ գործողությունների:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է ստորգետնյա ատոմային հաջող փորձարկումների մասին: Հյուսիսային Կորեայի գործողություններն արդեն դատապարտել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: