Փետրվարի 18-ից կգործարկվի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը: Այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Սանահին՝ 9:48-ին:

Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 15:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին:

Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաեւ Գյումրի-Երեւան եւ Երասխ-Երեւան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երեւան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10-ին:

Հաշվի առնելով Բագրավան կայարանում եւ Շիրակավան կառամատույցում ուղեւորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի կանգառները: