Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում կլինեն լուրջ գործընթացներ՝ կապված հաջորդ նախագահական ընտրությունների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ բացառելով այս ընտրություններում երկրորդ փուլի հնարավորութունը:
Նա նշեց, որ երբ թեկնածուն երկրորդ «սռոկ» է գնում, ինտրիգը քիչ է, որովհետեւ իշխանական թեւում պարզ է լինում, թե ով է իրենց թեկնածուն: «Բայց այս ընտրություններից հետո պայքար է գնալու, թե ով է իրենց հաջորդ թեկնածուն, իշխանության ներսում պայքարն սկսվելու է հենց ընտրությունների հաջորդ օրվանից: Սկսվելու է պայքարը տարբեր թեեւերի մեջ՝ օլիգարխիկ եւ քաղաքական»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Հարցին, թե ի՞նչ կլինի ԲՀԿ-ի հետ, նա պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ կանի ԲՀԿ-ն՝ կվերադառնա կոալցիա՞, թե՞ կհայտարարի, որ ընդդիմություն է:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղտխենոլոգը չբացառեց՝ հավելելով, որ տեսել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Կարեն Դեմիրճյանի վերադարձը: «Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանին՝ որպես ընդդիմադիր, ես չեմ պատկերացնում»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























