Երիտասարդ տիբեթցի վանականն, այսօր` փետրվարի 13-ին, հրկիզել է իրեն Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի ռեստորաններից մեկում: Ինչպես հայտնել է Նյու Յորքում Դալայ-լամայի ներկայացուցիչը, դա ինքնահրկիզման 100-րդ դեպքն է 2009-ից ի վեր:

Նեպալի Himalayan Times թերթը հաղորդում է, որ 20-ամյա վանականն այսօր առավոտյան մտել է ռեստորան, իր վրա բենզին լցրել ու այրել: Վանականին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Քաղաքի իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները բուդդայական Բուդնահտ վանական համալիրի շրջանում, որտեղ տեղի է ունեցել ինքնահրկիզումը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինքնահրկիզման դեպքերը Չինաստանի իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաներ են, որոնք տարածված են Տիբեթի բնակիչների շրջանում: Միայն վերջին ամսում 5 նման դեպք է գրանցվել:

Պեկինի պաշտոնական տվյալների համաձայ` 2011-ի մարտ-ից մինչեւ 2021-ի հունիս ընկած ժամանակահատվածում, ինքնահրկիզումներից 20 տիբեթցի է զոհվել: