ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի բարձր հովանու ներքո Հայ ոսկերիչների ասոցիացիան փետրվարի 16–18-ին «InterContinental Paris - Le Grand Hotel» հյուրանոցում «Co/art» աշխարհի հայ ոսկերիչների հեղինակային ցուցահանդես է կազմակերպել: Այս մասին հաղորդել է «Nouvelles d'Arménie»-ը:
«Եթե կա գերազանցապես հայկական արհեստ, ապա դա անպայմանորեն հեղինակային արհեստ է: Հայերը յուրացրել են ոսկերչական եւ մետաղական աշխատանքներն անհիշելի ժամանակներից, այն ժամանակվանից երբ Նոյյան տապանը կանգնել է Արարատ լեռան գագաթին»,– հայտարարել է ցուցահանդեսի կազմակերպիչ Օվել Շնորոկյանը:
Առաջին անգամ տարբեր երկրներից հայ հեղինակները ցուցադրում են իրենց լավագույն աշխատանքները, որոնց մեջ է նաեւ աշխարհում իր չափերով ամենամեծ (110 կարատ) «Աշեր» դեղին ադամանդով մատանին: Ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին` Շառլ Ազնավուրի ներկայությամբ:





























