ԱՄՆ Յուտա նահանգի բնակիչն ու նրա ընկերները մեկ միլիոն դոլար են շահել Powerball վիճակախաղով` շնորհիվ Ստելլա անունով թզուկ պինչերի համառության:

Ինչպես հայտնում է Fox News-ը, Սթիվ Հյուզն ու Յուտայի համալարսանի նրա ընկերները (թվով 33 մարդ) վիճակախաղին մանսակցում են ամեն շաբաթ, սակայն մինչ վերջերս լուրջ շահումների մասին միայն երազում էին: Ամսվա սկզբին ամերիկացին մեկնում էր Այդահո` գնելու հերթական տոմսը. Յուտայում դրանք չեն վաճառվում:

Ճանապարհին նա մտել է լիցքավորման կայան եւ ընկերուհու հետ կարճ ժամանակով խանութ գնացել: Շունն այդ ընթացքում հասցրել է փակել դուռը: Մոտ 45 րոպե Հյուզն ամեն կերպ համոզել է բացել դուռը, եւ վերջում ընկերուհուն խնդրել է տոմս գնել, քանի որ խանութ չեն կարողանում հասնել շան համառության պատճառով: Տոմսը գնելուց հետո շունը բացել է դուռը: Որքան մեծ էր Սթիվի զարմանքը, երբ նրա գնած տոմսը բերեց մեկ միլիոն դոլար շահեց: Բոլոր հարկերը վճարելուց հետո Հյուզն ու իր ընկերները 20 հազարական դոլար ստացան, իսկ Ստելլան` ճոխ ընթրիք: