Հայաստանի բնակիչները ֆինանսական ճգնաժամի պատճառով ստիպված են ավելի շատ խնայել, քան ԱՊՀ մյուս երկրների բնակիչները: Համաձայն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումների, Հայաստանի բնակիչների 65 տոկոսը ստիպված է խնայել ֆինանսական ճգնաժամի պատճառով:

Ուկրաինայում եւ Ռուսաստանում ծախսերը կրճատում են համապատասխանաբար 49 եւ 48 տոկոսը, Բելառուսում՝ 45 տոկոսը:

Առաջին հերթին կրճատվում են հագուստի եւ կոշիկի ծախսերը, ընդ որում այդ ռազմավարությունը հատկանշական է Ուկրաինայի (51 տոկոս) եւ Ռուսաստանի (46 տոկոս) համար:

Համաձայն հարցման արդյունքների՝ հայերի 78 տոկոսը անհանգստացած է ճգնաժամից: Ուկրաինայում 51 տոկոսը կարծում է, որ երկիրը գտնվում է ճգնաժամի գագաթին, իսկ Ռուսաստանում այդպես է մտածում 31 տոկոսը: