80 տարեկան հասակում, Գերմանիայում մահացել է հայտնի գրող եւ հրապարակախոս Ֆրիդրիխ Նեզնանսկին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նեզնանսկիին ճանաչում են բերել «Լրագրող Բրեժնեւի համար» եւ «Կարմիր հրապարակ» վեպերը, որոնք գրվել են Էդուարդ Տոպոլի հետ: Բացի այդ, նա գրել է նաեւ «Տուրեցկիի մարծ» եւ «Պարոն փաստաբան» դետեկտիվները, հաղորդում է Utro.ru-ն: Այդ դետեկտիվների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել:
1977 թվականին Նեզնանսկին հեռացել է Խորհրդային միությունից: 1978-ից բնակվում է ԱՄՆ-ում եւ դասավանդել է Կոլումբիայի, Հարվարդի, Նյու Յորքի համալսարաններում: 1985-ին նա մեկնել է Գերմանիա` մշտական բնակության:


























