ԱՄՆ Միսսուրի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքում անտուն տղամարդն իր բաժակի մեջ հայտնաբերել է ադամանդե մատանի: Նա չի գնացել այն վաճառելու, այլ մնացել եւ սպասել է տիրոջը: Կինը, ով կորցրել էր այն, վեռրադարձել է մուրացիկի մոտ եւ հավատացել հրաշքին:
Սառա Դարլինգը հայտնել է, թե կորցրել էր մատանին, որը պահում էր դրամապանակում եւ միայն օրվա վերջին է նկատել կորուստը: Այդ ժամանակ էլ նա հիշել է, որ կարող էր սխալմամբ մատանին ողորմության հետ տալ մուրացիկինՆա գնացել է անտունի մոտ, թեեւ համոզված էր, որ չի գտնելու: Մուրացիկ Բիլլի Ռեյ Հարիսը մտքում հաշվում էր, թե որքան կարծենա մատանին, թեեւ այդպես էլ չի գնացել այն վաճառելու:
«Կան աշխարհում բարի մարդիկ»,- զարմացած ասել է Դարլինգը, ով մատանու դիմաց մուրացիկին է նվիրվել իր մոտ եղած կանխիկ գումարը: Հարիիսն իր հերթին ասել է, թե իրեն դաստիարակած պապը քահան էր եւ իրեն բարձր բարոյականություն է սովորեցրել:




























