Երաժշտությամբ վաղ տարիքում զբաղվելը թույլ է տալիս արագացնել ուղեղում նեյրոնային կապերը, գրում է «The Gazette»-ը: Գիտնականերն ապացուցել են, որ երեխաները երաժշտությամբ պտք է զբաղվեն մինչեւ յոթ տարեկանը, քանի որ հենց այդ ժամանակ ուղեղի սքանավորումը ցույց կտա բոլոր «պլյուսները»: Դա չի նշանակում, որ երեխան հանճարեղ երաժիշտ կլինի, սակայն արդյունքը նույնը կլինի, ինչ երկրորդ լեզվի ուսուցման արդյունքը:
Ուսումնասիրությունների արդյուքնում պարզվել է, որ երաժշտությամբ վաղ տարիքում զբաղվելը զարգացնում է ուղեղը եւ նպաստում ուսուցման պրոցեսների ակտիվացմանը: Ի տարբերություն սրա` հետազոտությունները պարզել են, որ ոչ մի տարբերություն չկա յոթ տարեկանից հետո երաժշտությամբ զբաղվածների եւ ընդհանրապես երաժշտությամբ չզբաղվածների ուղեղներում:




























