Մեքսիկայի Գուանահուատո նահանգում H7N3 վիրուսի պատճառով մոտ 486 հազ. հավ կոչնչացվի:
Միանգամից հինգ ֆերմաներում հիվանդության բռնկման մասին փետրվարի 13-ին հայտարարել է արտադրող «Bachoco» ընկերությունը: Փետրվարի 15-ին վիրուսի առկայությունը հաստատել են Մեքսիկայի գյուղատնտեսության նախարարության մասնագետները:
Ներկայումս բոլոր մյուս ֆերմաներում եւս ստուգումներ են իրականացվում: Հաղորդվում է, որ 2012 թ. մեքսիկական Հալիսկո նահանգում մոտ մեկ մլն հավ էր ոչնչացվել նույն պատճառով:




























