Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը օրենք է ստորագրել, որը թույլատրում է կանեփը բուժման նպատակներով օգտագործելը։ Չեխիայի քաղաքացիներն արդեն այս տարի կանեփը կարող են դեղատոմսով ձեռք բերել երկրի դեղատներից։
Օրենքը բուժման նպատակներով մարիխուանայի ձեռքբերման սահմանափակում ունի՝ ամսական 1,5 հազար կրոնին համարժեքից ոչ ավելի, գրում է «Կոմերսանտը»։
Միաժամանակ, ապահովագրական ընկերությունները հրաժարվում են բժշկական ապահովագրական ֆոնդերից վճարել հիվանդների մարիխուանայի դիմաց։
Առողջապահության նախարար Լեոշ Հեգերի խոսքով՝ կանեփը լրացուցիչ դեղամիջոց է, այդ պատճառով չի կարող ապահովագրական ընկերությունների կողմից ապահովվել։
«ԱԻՖ»-ը գրում է, որ կանեփն օգտագործվում է ուռուցքաբանական հիվանդությունների, Պարկինսոնի հիվանդության, ցրված սկլերոզի եւ այլ հիվանդությունների բուժման համար: Իսրայելն առաջին երկիրն է, որը բուժման նպատակներով թույլատրել է կանեփը: Իսրայելից հետո երկրորդը Կանադան էր:




























