Ստամբուլի Թուզլա թաղամասում ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում ուղեւորը թռիչք-հարված է հասցրել ղեկի առջեւ գտնվող վարորդին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի վարորդը ուղեւորներից մեկին խնդրել է մի փոքր առաջանալ եւ հայելին չփակել, որից հետո սկսվել է վիճաբանություն։ Ուղեւորը վարորդից պահանջել է իրեն ոչինչ չասել եւ հրաժարվել է առաջանալ՝ պնդելով, որ ինքը նյարդային է։ Այնուհետ, ուղեւորը թռիչք-հարված է հասցրել վարորդին՝ հաշվի չառնելով, որ ընթացքի մեջ գտնվող ավտոբուսը կարող էր վթարվել իր արարքի պատճառով։

Ավտոբուսում գտնվող մյուս ուղեւորները անմիջապես միջամտել են սկսված ծեծկռտուքին։ Դեպքի վայր կանչված ոստիկանությունը ձերբակալել է կարգազանց ուղեւորին։

Ավտոբուսի ներսում տեղադրված անվտանգության տեսախցիկը ֆիքսել է տեղի ունեցածը։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: