Գերմանական միկրոկենսաբանները Բրանդերբուրգի ֆերմաներից մեկում թռչնի գրիպի վիրուս են հայտնաբերել:
Վիրուսի հայտնաբերման վերաբերյալ հաղորդագրությունները տարածել է Ֆրիդրիխ Լեֆլերի անվան ինստիտուտը` Գերմանիայում H5N1 թռչնագրիպի առկայության վերլուծություններն անցկացնող լիազորված կենտրոնը:
Վարակը հայտնաբերվել է բադերի բազմացման մասնագիտացված ֆերմայում: Համաձայն լաբորատորիայում անցկացված հետազոտությունների` վիրուսը հանդիսանում է ցածր պաթոգենիկ եւ վտանգ չի ներկայացնում մարդու համար, հայտնում է «ԱիՖ»-ը:
Այդուհանդերձ` ձեռնարկությունում կարանտին է հայտարարվել՝ բադերի ամբողջ գլխաքանակի` մոտ 14 հազար թռչնի մասին պետք է մոռանալ:



























