Ադրբեջանի նբախագահ Իլհամ Ալիեւին քննադատող ֆորումի ստըեղծումից հետո, ադրբեջանցի հայտնի սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը հարձակումների թիրախ է դարձել:
74-ամյա Իբրահիմբեկովը ճանաչված էր ողջ ԽՍՀՄ-ում, նա «Անապատի սպիտակ արեւը» հայտնի ֆիլմի սցենարիստն է, իսկ արեւմուտքում հայտնի է որպես օսկարակիր «Արեւից խոնջացածները» («Утомленные солнцем») ֆիլմի սցենարիստ:
«Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի սկզբին Ադրբեջան ժամանելիս նրան մի քանի օրով ձերբակալել էին: Հունվարի կեսերին նրա դեմ գործ էր հարուցվել հարկերից խուսափելու փաստով. մասնավորապես նրա ղեկավարած Ադրբեջանի կենեմատոգրաֆիստների միության կողմից հարկերը վճարելու համար:
Դեռ 2008թ-ին Իբրահիմբեկովը «day.az»-ում գրված իր հոդվածում խիստ քննադատության էր ենթարկել խորհրդարանը, կառավարությունն ու ադրբեջանական մտավորականությանը: Պատգամավորները նրանից պահնջել էին ներողություն խնդրել, սակայն սցենարիստը հրաժարվել էր: Արդյունքում փակվել էր նրա «Իբրուս» կինոթատրոնը:
Հունվարի 19-ին Իբարհիմբեկովը հայտարարել էր քաղաքական «Էլ» շարժման ստեղծման մասին, որը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման արշավ է իրականացնելու: Նույն օրը նա լքել էր երկիրը:
«Իբրահիմբեկովի նկատմամբ կեղտոտ արշավն սկսվել էր վաղուց, նրա ակտիվ քաղաքացիական դիրքորշման պատճառով»,-հայտարարել է «Էլ»-ի հիմնադիրներից Էլդար Նամազովը:



























