Թույլ սեռի շատ ներկայացուցիչներ մշտապես բողոքում են մրսելուց: Բժիշկները վստահ են,  որ դա պայմանավորված է կանացի օրգանիզմի առանձնահատկությամբ, գրում է «The Daily Mail»-ը:

Կանանց մոտ մարմնի ջերմաստիճանը մշտապես տատանվում է` կախված  էստրոգենի մակարդակից, որը համակարգում է  մակերեւութային անոթների ջերմաստիճանը: Որքան շատ է հորմոնն արյան մեջ, այնքան  անոթներն ավելի զգայուն են ջերմաստիճանի նկատմամբ, նշում են գիտնականները:

Դեռ 1998 թ-ին են գիտնականները պարզել, որ կանանց մարմնի ջերմաստիճանը 0,4 աստիճանով ավելի բարձր է, քան տղամարդկանցը, սակայն անգամ այդ պարագայում կանանց մոտ ձեռքներն  ու ոտքերը 2,8 աստիճանով ավելի սառն են: Համաձայն տեսություններից մեկի` դա բնական մեխանիզմ է, կանացի օրգանիզմը հակված է  պաշտպանել երեխային հղիության ժամանակ: