«Պրոմտրակտոր-Վագոն» ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Սեմյոն Մլոդիկը, ով փորձել է փախչել Ռուսաստանից, կալանավորվել է:
2012-ի հոկտեմբերին Ռուսաստանի Չեբոկսար քաղաքի դատարանը Մլոդիկին ազատ է արձակել հսկայական գրավի՝ 20 մլն ռուբլու (մոտ 660 հազար դոլար) դիմաց, ինչը նրան դարձրել է Ռուսաստանի ամենաթանկ մեղադրյալներից մեկը: Նրան մեղադրել են ավելի քան 273 մլն ռուբլու մեքենայության մեջ: Մլոդիկին ձերբակալել են Մոսկվայում, երբ նա փետրվարի 13-ին փորձել է կեղծ փաստաթղթերով նստել Մոսկվա-Կիեւ գնացքը:
Ընդ որում, նրա հետ ձերբակալել են նաեւ նրա հանցակցուհուն՝ «Ռուսաստանի երկաթուղիներ-ռեգիոն» ընկերության գլխավոր տնօրեն Սվետլանա Ռոմանովային: Մինչ այդ վերջինս գտնվում էր հետախուզման մեջ:



























