Այսօր՝ փետրվարի 16-ին, Մոսկվայի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի կնոջից, ով հայտնել է, որ այցելել է դստեր բնակարան եւ նրան հայտնաբերել մահացու ծեծված վիճակում՝ 6 տարեկան երեխայի հետ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են կնոջը, ով ստացված վնասվածքներից մահացել է: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները որոնում են մահացածի ամուսնուն, հաղորդում է NEWSru.com-ը:

Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի, տղամարդը վերջին մեկ շաբաթվա ընթացքում պարբերաբար ալկոհոլ է օգտագործել եւ ծեծի է ենթարկել կնոջը: Փետրվարի 16-ին եւս նա դաժանաբար ծեծի է ենթարկել կնոջը, անօգնական վիճակում, 6-ամյա երեխայի հետ թողել տանը, իսկ ինքը՝ հեռացել մեքենայով: