Հայաստանում փետրվարի 17-ին «լռության օր է»: Ուղիղ կեսգիշերին ավարտվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Քարոզչության բոլոր ձեւերն արգելված են, այդ թվում` լրատվամիջոցներով:
Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: Հանրապետության ողջ տարածքում կբացվի 1988 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում ընտրողների թիվը մոտ 2,5 մլն մարդ է: Համաձայն օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























