Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը, իսկ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:
«Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
Դիմում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, շահագրգիռ բոլոր անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքի խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները եւ հիմնավորվելու դեպքում տալ համարժեք իրավական գնահատական։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը՝ 2013 թվականի փետրվար 18-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կգործի թեժ գիծ՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ 010 511-699»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:



























