Հալեպի Ալ-Ազաա եւ Սեյֆ Ադ-Դոուլա թաղամասերում զանգվածային ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Սիրիայի կառավարական բանակի: Ակցիայի մասնակիցները դատապարտել են զինված խմբավորումների կողմից իրականացվող հանցագործությունները, ինչպես նաեւ հարեւան երկրների, մասնավորապես, Թուրքիայի կողմից նրանց աջակցելու փաստերը:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները վստահություն են հայտնել, որ երկրի բանակն ունակ է պաշտպանել իրենց եւ վերականգնել անվտանգությունն ու կայունությունը երկրի բոլոր շրջաններում:
Հավաքվածներն ի պաշտպանություն Սիրիայի բանակի կարգախոսներ են հնչեցրել:



























