Խնայբանկի ավանդները կարող են վերաձեւակերպվել որպես պարտատմսեր եւ մարվել 10 տարում: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, հայտարարել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ:
«Այդ պարտատոմսերը մենք աստիճանաբար մարելու ենք: Դա ամենաիրատեսական խոստումն է, որ կարող եմ ձեզ տալ՝ հաշվի առնելով պետության ունեցած հնարավորությունները: Սակայն այդ պարտատոմսերը նաեւ հնարավոր կլինի փոխանցել ժառանգաբար. մենք հասկանում ենք, որ նախկին ավանդատուներից շատերն այժմ տարեց են».,– հավելել է Բագրատյանը:
Հիշեցնենք, համաձայն թեկնածուի նախընտրական ծրագրի, Խնայբանկի ավադները պետք է հատուցվեն կրկնակի ծավալով եւ կրկնակի կարճ ժամկետում, քան նախատեսված է այսօրվա ծրագրով:
Նախագահական ընտրությունները Հայաստանում կկայանան փետրվարի 18-ին: Ընտրություններին մասնակցելու է 7 թեկնածու:



























